Աբրահամ Գասպարյանը ոստիկաների հետ բախումից հետո. ՖՈՏՈ

Շարժման անդամներից 3 հոգի, որոնցից 2-ը կին են, վնասվածքներ են ստացել, այժմ գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին ԱԺ-ի բակում հայտարարեց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նաև նշեց, որ ոստիկանները բերման են ենթարկել ու բռնություն կիրառել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանի նկատմամբ։

Սոցիալական ցանցերում Աբրահամ Գասպարյանի լուսանկարն է հրապարկվել բերման ենթարկվելուց հետո։ Լուսանկարում երևում է, որ նրա դեմքն ամբողջությամբ արյան մեջ Է։

Նշենք, որ ոստիկաններն առգրավել են նաև նրա հեռախոսը։

Share This