«Ֆազի» սպանության և ևս մեկ քաղաքացու վիրավորվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով

«Ֆազ» մականվամբ հայտնի քրեական հեղինակութուն Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։                                                                                                                    Ըստ Քննչական կոմիտեի՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ Շինարարներ փողոցում միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների  ավտոմեքենաներ:

«LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ  պարկուճներ և փամփուշտ:

 

Share This