Մեդվեդևը անիմացիոն քարտեզ է հրապարակել՝ Ուկրաինան ներկված Ռուսաստանի դրոշի գույներով

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա առթիվ Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ռուսաստանի անիմացիոն քարտեզը, որը ներառում է Ուկրաինայի տարածքները։

Քարտեզում, մինչ հնչում է պետական ​​օրհներգը, երկրի սահմանները աստիճանաբար ծածկվում են Ռուսաստանի ծածանվող դրոշի գույներով։

Եռագույնը գունավորում է Ռուսաստանի տարածքը արևելքից մինչև արևմտյան սահմաններ և ապա ընդգրկում Ուկրաինայի ողջ տարածքը։

Ավելի վաղ Մեդվեդևը ճշմարիտ էր անվանել «Ուկրաինան Ռուսաստան է» հասկացությունը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան «ձախողված երկիր է»։

 

Share This