Ռուսական ուժերը վերահսկողության տակ են առել եւս մեկ առանցքային նշանակության բնակավայր (Քարտեզ)
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են առել եւս մեկ առանցքային նշանակության բնակավայր:
Խոսքը Օչերետինոյից հյուսիս գտնվող Նովոալքեսանդրովկայի մասին է: Տվյալ ուղղությամբ ռուսական ուժերի հարձակումն ուղղված է դեպի Պոկրովսկ-Կոնստանտինովկա-Բախմուտ հիմնական մայրուղի: Այն փակելու դեպքում ռուսներն էապես կսահմանափակեն Տրոյեցկի ողջ պաշտպանակլան գոտու մատակարարումները: Գումարած, հնարավորություն կառաջանա մայրուղու երկայնքով երկկողմ հարված հասցնել` Տրոեցկի գոտին շրջապատման մեջ վերցնելու հեռանկարով:
Եվ ահա Նովոալքեսանդրովկան մինչեւ մայրուղի վերջին քիչ թե շատ խոշոր բնակավայրն է, որտեղ ուկրաինական կողմի համար համեմատաբար հեշտ էր պաշտպանություն կազմակերպել: Այս բնակավայրից մինչեւ մայրուղի մոտ 5-6 կմ է, որտեղ ուկրաինական կողմը գրեթե պաշտպանական ամրություներ չունի:

