ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք. Flay One-ը ամենաաղվես ավիաընկերություններից մեկն է (Տեսանյութ)

Iravunk.com-ը բազմիցս անդրադարձել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) ընտանիքին պատկանող Flay One ավիաընկերության կողմից ներկայացվող «բարեխիղճ» գործունեությանը։

Եվ ահա, օրերս Iravunk.com-ը Տիկ֊Տոկ սոցիալական հարթակում հանդիպեց մի տեսանյութի, որտեղ օգտատեր Լիլիթ Հարությունյանը մանրամասնորեն նկարագրում է Flay One ավիաընկերության մանր խորամանկությունների մասին, որոնց չտիրապետելով՝ շատերը պարզապես գումարներ են կորցնում։

Վերոնշյալ տեսանյությում Լիլիթը մանրամասնորեն նկարագրում է այդ խորամանկ քայլերի մասին, իսկ մեկ այլ տեսանյութում էլ ավելացրել է, որ Flay One֊ը պահանջում է նստատեղերն ամրագրել նախապես` օնլայն, թռիչքից 48 ժամ առաջ, այլապես օդանավակայանում մարդիկ կհանդիպեն մի նոր անակնկալի` տեղում վճարելով մինչեւ 30 եվրո։ Սակայն կան կարծիքներ, որ Flay One֊ը նույնիսկ դա թույլ չի տալիս, այսինքն՝ նախապես ամրագրել տեղերը, որպեսզի մարդիկ ստիպված լինեն այդ գումարը շտապ վճարել օդանավակայանում՝ թռիչքից չզրկվելու համար:

Մանրամասները տեսանյութում.

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Share This