Քանյե Ուեսթի հոգևոր ծառայության ընթացքում հարյուրավոր մարդիկ իրենց ձեռքերը պարզել են առ երկինք՝ իրենց կյանքը նվիրելով Քրիստոսին». ամերիկացի քահանա

Հազարավոր հավատացյալներ անցած ուրբաթ միացել են հանրահայտ ռեփ կատարող Քանյե Ուեսթի հոգևոր ծառայությանը և նրա հետ միասին «իրենց կյանքը նվիրել Քրիստոսին»: Այս մասինInstagram-ում հաղորդել է Լուիզիանա նահանգի հոգևոր հովիվ Քուվին Բրյուինգթոնը, գրում է Daily Mail-ը:Ըստ քահանայի՝ Բաթոն Ռուժ քաղաքի եկեղեցու բակում անցկացված միջոցառումը լեփ-լեցուն է անցել. միջոցառմանը մասնակցել է ավելի քան 6000 մարդ:

«Տարբեր անցյալներով, տարիքի և ռասայի 6000 մարդկանցից 1000-ն իրենց ձեռքերը պարզեցին առ երկինք՝ իրենց կյանքը նվիրելով Քրիստոսին»,- գրել է քահանան:

Հաղորդվում է, որ ռեփերը հոգևոր միջոցառմանը ներկայացել է երեխաների հետ և եկեղեցական երգչախմբի հետ իր նոր՝ Jesus Is King ալբոմից երգեր է կատարել:

«Եթե որևէ մեկը կասկածում է այս ծառայությունների օրինականությանն ու հոգևոր ազդեցությանը, պարզապես դիտեք այս անհավանական լուսանկարը»,- գրել է հոգևոր հովիվը:

Ավելի վաղ Ջեյմս Քորդենի The Late Late Show թոք շոուի շրջանակում Քանյեն նաև խոսել էր «Աստծուն գտնելու» և նրան ապավինելու մասին:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ հոգեկան առողջության ճգնաժամը հաղթահարելու համար նա սկսել է եկեղեցի այցելել:

«Աստված ինձ համար ծրագիր ուներ, ու նա միշտ ցանկացել է օգտագործել ինձ: Հիմա, երբ խոսում եմ այն մասին, թե ինչպես Քրիստոսը փրկեց իմ կյանքը, մարդիկ վերագտնում են իրենց իմ պատմության մեջ»,- հայտնել էր Քանյեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )