Գյումրում գործում է հրթիռաշինության խմբակ

Գյումրին արդեն ունի նաեւ իր հրթիռաշինության խմբակը։ Բացումը կատարվեց նոյեմբերի երկուսին։ Այտեղ, սկսած ութ տարեկանից, եւ բարձր տարիքային խմբերի ավելի քան տասը երեխա է սովորում, ինչպես տղաներ, այնպես էլ՝ աղջիկներ։ Խմբակում ստացած գիտելիքները հատկապես կարեւոր է տղաների համար, ու թեեւ խմբակի առաջադրանքներում ռազմական խնդիրների լուծում, որպես այդպիսին դրված չէ, սակայն երեխաները ստանում են անհրաժեշտ գիտելիքներ ու կարող են հանգիստ աշխատել օրինակ անօդաչու թռչող սարքեր շահագործող-օպերատորներ։ Ոլորտը հեռանկարային է ողջ բանակաշինության եւ ռազմարդյունաբերական համալիրի համար։ Կան նաեւ հետաքրքրվածներ, հատկապես՝ Արցախից։ Ի դեպ, Գյումրու խմբակը միակն է, որտեղ կա նաեւ ռադիոկառավարվող մոդելներ են սարքում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )