Աուտիզմ ունեցող երեխաների գորշ նյութն ավելի շատ է ուղեղի արտաքին շերտում, քան աուտիզմ չունեցող երեխաների մոտ. հետազոտություն

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աուտիզմի ծանր ձեւերը կարող են կապված լինել ուղեղի արտաքին շերտի չափից ավելի աճի հետ, որն սկսվում է այն ժամանակ, երբ երեխան գտնվում է մոր արգանդում։

Հետազոտողները վերջերս Molecular Autism ամսագրում պատմել են, որ աուտիզմ ունեցող երեխաների մոտ գլխուղեղի կեղեւը, որը հաճախ անվանում են «գորշ նյութ», մոտավորապես 40 տոկոսով ավելին է, քան զարգացման խանգարումներ չունեցող երեխաների մոտ։

«Արդյունքները ցույց են տվել, որ խոր աուտիզմ ունեցող երեխաների մոտ ավելի շատ են բջիջները, երբեմն էլ նեյրոնները, եւ դա միշտ չէ, որ լավ է»,- նշել են հետազոտության հեղինակները։

Աուտիզմի հանելուկներից մեկն այն է, թե ինչու այս խանգարումն ունեցող որոշ երեխաներ այնպիսի լուրջ ախտանշաններ ունեն, ինչպես զարգացման հետ ընկնելը, շփման դժվարությունները եւ խոսել չկարողանալը, այն դեպքում, երբ մյուսների մոտ ախտանշաններն ավելի թեթեւ են, որոնք ժամանակի ընթացքում անցնում են։

Այս հետազոտության համար հետազոտողներն օգտագործել են 1-4 տարեկան 10 փոքրիկների արյան ցողունային բջիջները գլխուղեղի կեղեւի օրգանոիդների ստեղծման համար՝ գլխուղեղի կեղեւի 3D-մոդելներ, որոնք ստեղծվում են լաբորատոր բջջային կուլտուրաների օգնությամբ։

Գիտնականների խոսքով՝ գլխուղեղի կեղեւի գորշ նյութը գտնվում է նրա սահմաններից դուրս։ Այն պարունակում է տասնյակ միլիարդավոր նյարդային բջիջներ եւ պատասխանում է այնպիսի կարեւոր ֆունկցիաների համար, ինչպիսին են գիտակցությունը, մտածողությունը, տրամաբանական դատողությունները, ուսուցանումը, հիշողությունը, հույզերը եւ զգացողությունների օրգանները։ Նրանք համեմատել են այդ օրգանոիդները աուտիզմ չունեցող վեց փոքրիկների ցողունային բջիջներից ստացվածների հետ։

Հետազոտողները տեղեկացնում են, որ աուտիզմ ունեցող բոլոր երեխաների օրգանոիդները, անկախ ծանրության աստիճանից, մոտ երեք անգամ ավելի արագ են աճել, քան աուտիզմ չունեցող երեխաները։ Գլխուղեղի ամենախոշոր օրգանոիդների մի մասում (աուտիզմի ամենածանր ձեւեր ունեցող երեխաների մոտ) նկատվել է նաեւ նեյրոնների արագացված ձեւավորում։ Որքան ավելի ծանր է երեխայի աուտիզմը, այնքան ավելի արագ  է աճում նրա օրգանոիդը, երբեմն այն աստիճան, որ առաջանում են չափից շատ նեյրոններ։

Գիտնականները հայտնաբերել են, որ երեխայի՝ լաբորատորիայում աճեցված կորտիկալ օրգանոիդի չափը համապատասխանում է ուղեղի ավելի խոշոր կառույցի, որը դիտարկվում է ՄՌՏ-լուսանկարներում։ Բացի այդ, չափից ավելի մեծացած կորտիկալ օրգանոիդներ ունեցող երեխաների մոտ ուղեղի սոցիալական, լեզվական եւ սենսորային հատվածների ծավալը ավելի մեծ է եղել, քան սովորաբար, աուտիզմ չունեցող երեխաների համեմատ։

Share This