Մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրենը

53 տարեկան մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։ Մահազդը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական էջում։

Նշվում է, որ մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ Նա կազմակերպությունը գլխավորում էր 2012 թվականից, 12 տարի շարունակ պայքարել է հանուն լրագրողների պաշտպանության։

«Քրիստոֆ Դելուարը բոլոր մայրցամաքներում լրագրության ազատության, անկախության և բազմակարծության անխոնջ պաշտպանն էր տեղեկատվական քաոսի պայմաններում: Լրագրությունը նրա կյանքի պայքարն էր, իսկ նա պայքարում էր անսասան համոզմունքով։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա կնոջը՝ Փերինին, որդուն՝ Նաթանին, ծնողներին և բոլոր մտերիմներին»,-ասված է մահազդում։

Share This