Փաշինյանի խնդիրը այս պահին Սրբազանից ավելի ժողովրդավար երևալն է

Արդեն մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը լծված է ցույց տալ, որ ինքը դեռևս պահպանում է իր լեգիտիմությունն ու ժողովրդականությունը։Վաղ առավոտից հեծանիվով է տեղաշարժվում, ամեն ջանք գործի է դնում, որ ցույց տա, թե ինքը Բագրատ Սրբազանից ավելի ժողովրդավար է։Մինչդեռ տեսախցիկները ֆիքսում են Փաշինյանի հետևից հեծանիվ քշող թիկնապահներին։Հեծանիվով քաղաքում շրջելու իմիտացիայից էլ առաջ Փաշինյանի կինը`Աննա Հակոբյանն էր Երևանի փողոցներում իբր առանց թիկնապահների շրջում, բայց փաստը մեկն է, որ թե’ Փաշինյանը, թե’ կինը ինչքան էլ ցույց տան, միևնույնն նրանք առանց թիկնապահների անգամ մեկ քայլ անող չեն։Բացի դրանից, Փաշինյանի ոչ վարկանիշն է առաջվանը, ոչ նրա քարոզած ժողովրդավարական արժեքները, որովհետև անցնող վեց տարիները ցույց են տվել, որ դրանք բացարձակապես կապ չունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Փաշինյանը ինքը արդեն իսկ խճճվել է իր ստերի մեջ։ Հերթական անգամ թոզ փչելով, փորձում է ժողովրդին ցույց տալ, որ ոչինչ էլ չի եղել, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում։

Share This