Իրենց կադրը լինի, կոմպետենտությունը կարևոր չէ
AmbionNews-ը պարբերաբար անդրադառնում է ՔՊ-ական պաշտոնյաների խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերին։
Այս անգամ բազմաթիվ ահազանգերը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գործունեության մասին է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը զբաղված է ՔՊ-ականների մերձավորներին դպրոցների տնօրեն կարգելով։ Այդ ամենը իրականացվում է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանու ներքո։
Ներկայացնում ենք, թե Շիրակի մարզի և Գյումրիի դպրոցների տնօրենների պաշտոններն ինչպես և ում են փոխանցվել։
Գյումրոիի թիվ 9 դպրոցի այժմյան տնօրեն Ջուլյա Մովսիսյանը նախկին տնօրենի եղբոր աղջիկն է:
Գյումրու թիվ 4 դպրոցի նախկին տնօրենն իր քրոջ տղային՝ Ալիկ Այվազյանին է «փոխանցել» պաշտոնը:
Կռվով Գյումրու թիվ 25 դպրոցի տնօրեն է կարգվել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրը՝ Իրինա Բաղդասարյանը:
Գյումրու թիվ 43 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի տղան է՝ Արմեն Վարդանյանը: Նրան այժմ տեղավորել են Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
Փաստ է, որ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի հրամանով՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի այժմյան ընտրության հավակնորդ բոլոր մյուս թեկնածուների՝ մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդների հետ հանդիպումները ձախողվել են հենց Արմեն Վարդանյանին Գյումրիի թիվ 32 դպրոցի տնօրեն դարձնելու նպատակով։
Գյումրիի թիվ 23 դպրոցի տնօրեն դարձած Անի Գևորգյանը նշանակվել է իր ամուսնու փոխարեն։ Ըստ տարածված խոսակցությունների՝ նա դպրոցի տնօրենի մրցույթում չի էլ հաղթել՝ նշանակվել է մարզպետի ցանկությունով։
Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի կուրսեցու քույրն է:
Նշենք նաև, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ՝ օրերս Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու կինը՝ Խանում Խոջումյանը։ Նշենք, որ այս տարվա փետրվար ամսին Խանում Խոջումյանը ազատվել էր աշխատանքից։ Կարեն Սարուխանյանի քեռու կինը Բյուրակն գյուղի դպրոցում է աշխատել։
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ սա առաջին դեպքը չէ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կատարում է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հրամանները։
Սարուխանյանը մեծ ազդեցություն ունի Մուշեղ Մուրադյանը որոշումների վրա։
