Սա լուրջ խնդիր է, մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում. Վ. Հարությունյանը` ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Սա լուրջ խնդիր է. անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Այստեղ մի բան կա, այն է՝ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն և անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ»,-պարզաբանեց Հարությունյանը` ընդգծելով, որ զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ:
«Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ, կան նման խնդիրներ, և սրա մասին պետք է խոսվի և լուծում գտնվի»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:
