Սեյրան Օհանյանը պետականամետ գործիչ է․ Դավիթ Տոնոյան
Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ Սեյրան Օհանյանի մեղադրանքի վերաբերյալ իմ էմոցիոնալ, անձնական կարծիքը հայտնել՝ որպես պաշտոնյա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերբերում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքին։
Տոնոյանը հստակեցրեց՝ եթե պաշտոնյա չլիներ, իր կարծիքը կհայտներ։
Դիտարկմանը, թե նա կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Տոնոյանը նշեց. «Ես չեմ ուզում դրան հավատալ»,-նշեց նա։
Հարցին, թե իր համար Սեյրան Օհանյանը պետականամե՞տ գործիչ է, Տոնոյանը պատասխանեց՝ այո։
