Աբելյանցիները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երևանում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում մայրաքաղաքի հանդիսատեսին համար խաղաց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։
Բեմադրությունը` Արեն Օսիպյանի։ «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից: Թատրոնից հայտնում են, որ հարջոդ ներկայացումը կլինի աշնանը։ Ներկայացումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։