Արարատի մարզի Արգավանդ գյուղում կահույքի արտադրամաս է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ վեց մարտական հաշվարկ

Նոյեմբերի 4-ին, ժամը 10:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին:
Մասամբ այրվել են տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը (3 քմ):

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )