Փաշինյանն իր հետ հեծանիվ վարելու համար 4 պայման է առաջ քաշում

Փաշինյանն այսօր հրապարակել էր տեսանյութ, որտեղ շունչը կտրվելով հեծանիվ է վարում, քաղաքացիներին էլ հորդորում է միանալ իրեն՝ նշելով դրա համար պարտադիր չորս պայման։

«Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը:

Եթե ուզում եք միանալ՝ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»

https://newspress.am/

Share This