Նովակ Ջոկովիչը հրաժարվել է շարունակել պայքարը Ռոլան Գարոսում

Սերբ Նովակ Ջոկովիչը ծնկի վնասվածքի պատճառով հեռացավ Ռոլան Գարոսից։ ՄՌՏ արդյունքներով՝ թենիսիստի մոտ ախտորոշվել է աջ ծնկի մենիսկի պատռվածք։

Աշխարհի առաջին ռակետն աջ ծնկի հետ կապված խնդիրներ է ունեցել արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյի դեմ Ռոլան Գարոսի չորրորդ փուլի խաղում։

Քառորդ եզրափակիչում նա պետք է խաղար նորվեգացի Կասպեր Ռուդի հետ, որն այժմ դուրս կգա կիսաեզրափակիչ:

Ջոկովիչը Ռոլան Գարոսի գործող չեմպիոնն է։ 2023 թվականի եզրափակիչում նա հաղթել էր Ռուդին։

Share This