Բայդենը պատմել է՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունն Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Time-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է տեսնում խաղաղությունն Ուկրաինայում։ Նա նշել է, որ խաղաղությունն այնպես է պատկերացնում, որ Ռուսաստանը այլևս երբեք չպետք է բռնազվթի Ուկրաինան, որը գրեթե արդեն ՆԱՏՕ-ի մաս է։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ դա նշանակում է, որ Միացյալ Նահագներն Ուկրաինայի հետ ունի նույն հարաբերությունները, ինչ այլ երկրների հետ, որոնք նրան զենք ենք մատակարարում՝ նրա պաշտպանության համար։

Ջո Բայդենը հավելել է, որ ինքը ԱՄՆ սենատորի և փոխնախագահի կարգավիճակով մեկ ամիս անցկացրել է Ուկրաինայում, որտեղ զգալի կոռուպցիա կար։ Բայդենը նշել է, որ դրա համար հանգամանքները իսկապես ծանր էին։

Նա հավելել է, որ եթե Արևմուտքւը երբևէ թույլ տա, որ Ուկրաինան հեռանա,  կհեռանա նաև Լեհաստանը, կհեռանան նաև ՝ բոլոր երկրները՝ Բալկանյան երկրներից մինչև Բելառուս, ու բոլորն էլ Ռուսաստանի իրական սահմանի երկայնքով իրենց զորքերը կտեղակայեն։

Share This