Թրամփը վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հարցումների արդյունքներով իրենք առաջատարն են, այդ պատճառով նա «միանգամայն վստահ է», որ ԱՄՆ-ի քաղաքացիները կվերընտրեն իրեն:

Թրամփն իր միակ հակառակորդներն է անվանել դեմոկրատներին ու լրատվամիջոցներին, որոնք, իր կարծիքով, միասին դավադիր ծրագրեր են մշակում:

«Մարդիկ չեն ուզում անգամ լսել պաշտոնանկության մասին: Միակը, որ ցանկանում է խոսել պաշտոնանկության մասին, կեղծ լրատվամիջոցներն ու դեմոկրատներն են, որոնք, ըստ էության, հիմնականում աշխատում են այդ լրատվամիջոցների համար»,- հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )