Չարենցն արդիական է նաեւ այսօր ու նախազգուշացնում է օրվա իշխանություններին՝ չհարուցել ժողովրդի ցասումը

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, մեջբերում անելով Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմից։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Չարենց են բոլորը մեջբերում` որպես ինքնապաշտպանություն և արդարացում. առաջարկում եմ Չարենցից մեկ այլ ավելի զորեղ ստեղծագործություն`«Ամբոխները խելագարված»։ Ուղղակի կարդացեք, շատ պետք է գալու։ Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան, Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված – Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված… Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն, Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում, Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար – Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար… Աչքերն հառած հեռո՜ւ–հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝ Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին. Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝ Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված… Կարող է մարդ ես մի քիչ ոգեղենություն մտնի ի նպաստ մեր պետականության»։ Այո, վերջին օրերին կրկին ակտիվացան հայ մեծ գրող Եղիշե Չարենցի հետ կապված տարատեսակ խոսակցությունները։ Այն, որ Չարենցը մեծ գրող է, այնքան մեծ, որ նրա կենսագրության տարբեր հանգրվաններում ստեղծագործական թափառումների հետ կապված ոչ միանշանակ ընկալելի հարցերը ծածկվում են նրա տաղանդի մեծությամբ, հասկանալի է բոլորին ու սխալ է այս դեպքում ձվի մեջ մազ փնտրելը։ Միաժամանակ նաեւ, պետք է հասկանալ, որ Չարենցն իր ժամանակի մեծ գրողն է այնքանով, որ իր «Ամբոխները խելագարված» պոեմով կարողացել է ներկայացնել մի ողջ ժամանակաշրջանի, այն էլ պատմականորեն շատ խառն ու բեկումնային ժամանակաշրջանի հասարակակն ողջ տրամադրությունների, ապրումների, պատկերացումների ու հույսերի ողջ հուզա-զգացական ներկապնակը։ Ու այսօր էլ, հետհեղափոխական Հայաստանում Չարենցի այս տողերն ավելի սիմվոլիկ ու ավելի դիպուկ են առավել քան երբեւէ։ Բավական հետաքրքիր է նաեւ ակնարկը, որը պատգամավորը արել է այդ գրառմամբ։ Ժողովրդական անկասելի ուժի ցուցադրություն է ըստ էության այդ գրառումն ու նախազգուշացում իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ «դեպիԱրեւը գնացող» ժողովրդի ճանապարհը չփորձել փակել ինչ որ արհեստական ու խորթ խոչընդոտներով կամ չփորձել այդ ընթացքը տեղափոխել օտարոտի հուն, չարժանանալու համար նույն ժողովրդի ամենակուլ ցասմանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )