ATP-Փարիզ. Խաչանովը զուգախաղի եզրափակչում է

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Փարիզի Մասթերս-1000 մրցաշարի եզրափակիչ զուգախաղում, տեղեկացնում է Armsport.am–ը:

Կիսաեզրափակչում Խաչանովն ու Ռուբլովը պարտության են մատնել Իվան Դոդիգ (Խորվաթիա)/Ֆիլիպ Պոլաշեկ (Սլովակիա) զույգին 7:6 (9:7), 0:6, 11:9 հաշվով:

Փարիզում ընթացող մրցաշարի եզրափակչում Խաչանով/Ռուբլյով զույգը կմրցի ֆրանսիական Նիկոլյա Մայու/Պյեր-Յուգ Էրբեր զույգի հետ:

Հիշեցնենք՝ 2018 թվականին Խաչանովը հաղթել էր Փարիզի «Մասթերսի» մենախաղում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )