ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին մեկնել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր։

Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ գործակալության տեղեկություններով՝ բացի Սալամինից, վթարի վայր են մեկնել ԻՀՊԿ մի քանի բարձրաստիճան սպաներ։

Նշվում է, որ վերջիններս տեղում հրամաններ կտան՝ արագացնելու որոնման գործընթացը։

Share This