Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան

«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։

Նա հայտնեց, որ ցանկացել է բժիշկների հետ հանդիպել, որովհետև երկիրը գտնվում է շրջադարձային փուլում։

«Լայն իմաստով գիտեք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում  ու ինչպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ ներքին կյանքի իմաստով»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է և, որ համակարգերը պետք է կառուցված լինի ճշմարտության վրա։

«Պարոն Դանիելյանը, երբ ինձ հրավիրել էր Մուրացանի քիմիոթերապիայի բաժին՝ բժիշկների հետ հանդիպման, զարմացա, թե ինչու հենց բժիշկների և հիվանդների։ Հասկացա, որ բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի հետ, ուզեն, թե չուզեն, ապրում են են մարդկանց դժգոհությունների, տագնապների հետ։ Ու օրենքը հիշեցի, որ այնտեղ մի տող անգամ չկա բժիշկների պաշտպանության խնամքի մասին»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը համոզմունք հայտնեց, որ գիտահետազոտական ինստիտուտները Հայաստանում լիարժեք չեն գործում։

Նա նշեց, որ  Նուբար Աֆեյանն համաշխարհային առաջատար մասնագետներից է, մեծ հայրենասեր, մեծ համակարգ է ղեկավարում, որից Հայաստանը չի օգտվում։

«Ինչքանով է Հայաստանն օգտվում այստեղ այդ գիտափորձը բերելու եւ ասենք, MIT-ի մասնաճյուղ  հիմնելու առռումով: Չենք կարո՞ղ անել: Անշուշտ կարող ենք:Բացակայում է նպատակը»,- հայտարարեց Սրբազանը և նծեց, որ «Մոդեռնա» դեղամիջողը Բոստոնում արտադրվեց, բայց կարող էր լինել Հայաստանում:

Share This