Խորհրդարանը չընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը

Այսօր ՀՀ ԱԺ նիստում 39 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայնով մերժվեց ԼՀ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր կատարել փոփոխություններ ԱԺ կանոնակարգ օրենքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 41-ին մասով՝ այն է՝ Մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաև Ազգային ժողովի և համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը եւ դրան համապատասխան՝ գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի և գործողությունների տարեկան ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները: Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Փոփոխություններն ընդունվում են նույն կարգով, ինչով ընդունվում է ծրագիրը: Փոփոխությունները հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն օգտագործելու խորհրդարանի ռեսուրսը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )