Շիրակի մարզում բախվել են КамАЗ-ն ու 07-ը. 07-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.

Այսօր՝ նոյեմբեր 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. տեղեկացնում է,Ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 40-ամյա Համլետ Շ-ի վարած КамАЗ մակնիշի 33 TS 540 համարանիշի և Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 55-ամյա Ավագ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 18 ՏՕ 873 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը Ավագ Պ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )