Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ

Քեյթ Մոսը բամբասանքների տեղիք է տվել՝ հայտնվելով Բոբ Մարլիի թոռան հետ՝ ձեռք ձեռքի բռնած։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սուպերմոդելն այնքան է ոգեւորվել Սկիփ Մարլիի՝ Թուրքիայում կայացած ելույթով, որ վազել է բեմ, եւ անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել նրան ուղեկցել բեմից:

Ռեգգիի հանգուցյալ սուպերաստղ Բոբ Մարլիի 27-ամյա թոռը, կարծես, այնքան էլ չի շփոթվել սուպերմոդելի կրքոտ ոգեւորությունից. ավելի ուշ նրան տեսել են 50-ամյա Մոսի ձեռքը բռնած:

IMG_4677.jpeg (151 KB)

Մարլին ելույթ էր ունենում թուրքական Macakizi հյուրանոցում՝ Med Bodrum մշակութային փառատոնի բացման ժամանակ։

Փառատոնին մասնակցող այլ արտիստներից էին Մարինա Աբրամովիչը եւ բրիտանացի լուսանկարիչ Ալիսթեր Գայը:

Մոսին, ով պարբերաբար այցելում է Բոդրում, ուղեկցել է նրա մտերիմ ընկերուհի Ռոզմարի Ֆերգյուսոնը։

Սակայն Մոսի ընկերը՝ 37-ամյա կոմս Նիկոլաս ֆոն Բիսմարկը, ոչ մի տեղ չի երեւացել։ Անցյալ ամառ նրան տեսել էին 33-ամյա մոդել Կամիլա Ռոուի հետ՝ Փարիզի իր հյուրանոց վերադառնալիս:

Այնուամենայնիվ, ֆոն Բիսմարկը հունվարին Փարիզում ներկա էր եղել Մոսի 50-ամյակի խնջույքին։

 

 

Share This