Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին առանց պաշտոնի չի թողել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին նշանակել է ՌԴ նախագահի օգնական։ Այս մասին հայտնել է Կրեմլի կայքը։

Մեկ այլ հրամանագրով ՌԴ նախագահի օգնական է նշանակվել Ալեքսեյ Դյումինը, որը Տուլայի նախկին նահանգապետն է: Դյումինը մինչ այդ ազատվել էր այդ պաշտոնից։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար է վերանշանակվել Դմիտրի Պեսկովը։

Share This