Խարկով. Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ բնակավայրեր. ուկրաինական վերլուծաբաններ

Ճակատամարտ Խարկովի ուղղությամբ գնալով ակտիվանում է: Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ վերահսկողության տակ առնելով ավելի ու ավելի շատ գյուղեր: Այս լուրը հաստատում է ուկրաինական Գլխավոր հետախուզական վարչության համար աշխատող DS ​​վերլուծական կենտրոնը` մատնանշելով Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ծայրահեղ ծանր վիճակի մասին։
Ըստ աղբյուրի, Լիպցի շրջանում ռուսները փաստացի գրավել են Մորոխովեց-Օլեյնիկովո-Զելենոյե բնակավայրերը և շարունակում են իրենց շարժումը բուն Լիպցի ուղղությամբ։ «Ակտիվ մարտերը շարունակվում են Լուկյանցու համար, որը ռուսները գրեթե ամբողջությամբ գրավեցին։ Ռուսները փորձում են ոտք դնել Գլիբկոյեում (Գլուբոկոյե)՝ հետևակով առաջ շարժվելով, սակայն Ուկրաինայի ԶՈւ մշտական ​​կրակը շատ ավելի է դժվարացնում տեղաշարժը, թեև, ցավոք, դա նրանց չի խանգարում»։
Վոլչանսկի շրջան. «Հակառակորդը շարունակում է մոտենալ Վոլչանսկին՝ հենվելով շրջակա տարածքում՝ քաղաք հետագա մուտք գործելու համար։ Ուկրաինայի զինված ուժերը ջանքեր են գործադրում ճնշումը զսպելու համար։ Քաղաքը ուժեղ կրակի տակ է և տարհանվում է։ Բազմաթիվ հաղորդագրություններ կային Ռուսաստանի կողմից բնակավայրերի օկուպացիայի մասին։ Կան տվյալներ ռուսների կողմից Դաչա բնակավայրը գրավելու մասին։ Կռիվը շարունակվում է»։

Իրականում պատկերը «մի փոքր» այլ է: Պայմանականորեն` Խարկովի ճակատի հյուսիսային թեւում, ինչպես հաստատում են տեսանյութերը, ռուսական ուժերը ոչ միայն գրավել են Գլիբկոյեն (Քարտեզում», այլ արդեն Լիպցիում են (մատույցներում կամ բնակավայրում), որը, ի դեպ, Խարկով քաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա են: Հարավային թեւում ռուսները Վոլչանսկում են։ Ընդ որում, բոլոր հատվածներում ուկրաինական զինվորականների մեծ թվով զանգվածներ նախընտրում են գերի հանձնվել։

Ուկրաինական կողմը արդեն տարածաշրջան տեղափոխել է զգալի ռեզերվներ: Դրանք սակայն, չունենալով պաշտպանության ամրացված խոշոր կենտրոններ (ուկրաինական բազում աղբյուրներ պնդում են, որ այդ նպատակով զգալի միջոցներ դուրս գրվել են, բայց ամրությունները չկան, այն է` փողը կերել են), իրավիճակի վրա մեծ ազդեցություն չեն թողնում:

Բացի այդ, ռուսները որոշակիորեն փոխել են ռազմավարությունը. հիմնականում նախընտրում են առաջ շարժվել` շրջանցելով ամրացված կենտրոնները եւ բնակավայրերը` դրանք թողնելով շրջապատված, եւ միայն երկրորդ էշելոնն զբաղվում է այդ հատվածներով: Հիմնականում, սա է պատճառը, որ առաջնագծի իրական վիճակի մասին գալիս են հակասական տեղեկություններ. օրինակ, որ մարտ է ընթանում այս-այս բնակավայրի համար, սակայն իրականում դա շրջապատված գոտու չեզոքացում է, իսկ ճակատային գիծը շատ ավելի առաջ է:

Բացի այդ, ներկա տվյալներով ռուսական ուժերը էապես մեծացրել են ճակատային գիծը, որը ներկայումս մոտ 50 կմ-ի կարգի է: Ու դեռ շարունակում է մեծանալ, քանի որ նաեւ Խարկովի հյուսիսային հարեւան Սումի մարզում են սկսվել ռազմական գործողությունենրը: Իսկ ուկրաինական ռեզերվները, որ հազիվ էին բավարարում եղած ճակատը փակելուն, այս պահին սկսել են դառնած ծայրահեղ անբավարար:

Եվ վերջին դետալը. մի շարք այլ թեժ ուղղությունենրից Կիեւը հապճեպ ռեզերվներ է տեղափոխում Խարկովի հատված: Եվ ահա, այդ թեժ ուղղություններում արդեն իսկ նմատվում է ռուսական ուժերի հարվածների նոր ակտիվացում, որի արդյունքներն ամենամոտ օրերին շատ ավելի տեսանելի կդառնան:

Share This