Որ ըմպելիքներն են նպաստում նյութափոխանակության արագացմանը

Նյութափոխանակության արագացման ու ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է նախապատվությունը տալ թեյի որոշակի տեսակներին։ Այս մասին Eat This, Not That! պորտալի հետ զրույցում ասել են սննդաբաններ Վանդանա Շեթը և Թրիստա Բեսթը։

Մասնագետների խոսքով՝ կանաչ թեյն օգնում է արագացնել ճարպերի այրման գործընթացը։ Ընդ որում՝ այն հատկապես լավ է գործում ֆիզիկական վարժություններից հետո։

Ինչպես նշել են սննդաբանները, սպիտակ թեյը կարող է արագացնել նյութափոխանակությունը 4-5 տոկոսով։ Բեսթը նաև հավելել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարում կարող է օգնել կոճապղպեղով թեյը։

Բացի այդ, սննդաբանները նաև խորհուրդ են տվել սննդակարգին մատչա թեյ ավելացնել։ Այս ըմպելիքը պարունակում է կատեխիններ, որոնք նպաստում են ճարպերի թթվայնացմանը։ Շեթը նաև խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ուլուն թեյին, որն այս հարցում պակաս արդյունավետ չէ։

Share This