Որոնք են կաթնամթերքի ամենավնասակար տեսակները

Կարագի ու պանրի կանոնավոր գործածությունը կարող է վնասակար լինել առողջության համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում պատմել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Մասնագետի խոսքով՝ պանրի պինդ տեսակները կարող են միգրենի նոպաներ ու նյութափոխանակության խանգարումներ առաջացնել։ Բանն այն է, որ այս մթերքը մեծ քանակությամբ աղ է պարունակում, իսկ աղի չարաշահումը բացասաբար է անդրադառնում արյունատար անոթների վիճակի վրա։

«Պանիրը կարող է վնասակար լինել նաև զարկերակային գերճնշումով հիվանդների համար, քանի որ շատ աղի է: Այն օգտակար չէ նաև ճարպակալում ունեցողների համար, քանի որ հաճախ չափազանց յուղոտ է լինում»,- նախազգուշացրել է բժիշկը։

Սննդաբանը նաև ընդգծել է, որ ոչ պակաս վտանգավոր կարող է լինել կարագը։ Ընդ որում՝ այն առողջության համար հատկապես վնասակար է ավելորդ քաշի առկայության դեպքում։ Բանն այն է, որ ճարպերի չափազանց բարձր պարունակությունը նպաստում է ավելորդ կիլոգրամների ավելացմանն ու հանգեցնում տարբեր քրոնիկ հիվանդությունների զարգացմանը։

Share This