Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը՝ այն համեմատելով «օրգիայի, շաբաշի կամ ծիսական սրբապղծության» հետ։

«Արևմտյան Եվրոպայի հուղարկավորությունն անցնում է սովորականի պես։ Առանց անակնկալների»,– գրել է նա։

«Եվրատեսիլ 2024–ի» Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն իր «Ժակո» երգով ելույթ է ունեցել 19-րդ համարի ներքո:

Share This