Հավաքվել էին ախպերներով նոր ֆաբրիկան էին բացում

Երեկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Սամվել Ալեքսանյանի կարի ֆաբրիկայի բացմանը։ Համացանցում Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Ալեքսանյանի մի լուսանկարը դարձել է լայն քննարկման առարկա, որտեղ Սամվել Ալեքսանյանը, այսպես ասենք Փաշինյանի քիթը մտած ինչ որ բան է ասում։ Հասկանալի է, որ Ալեքսանյանը նախկինների տաքուկ տանիքի տակից հիմա հայտնվել է ներկա իշխանությունների ոչ պակաս տաքուկ տանիքի տակ ու ծլարձակում է։ Դե այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ որ դեռ տարիներ առաջ է ասել, որ Փաշինյանը իրենց ախպերն է, պարզապես ընդդիմություն է ցույց տալիս։ Դե հիմա էլ ախպերը եկել է իշխանության ու ախպերությանը լավ է նայում։ Էլ ոնց նայի, նույնիսկ Աննան է Սամվել Ալեքսանյանի հագուստի բրենդը գովազդում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )