Դպրոցի տնօրենը հրաժարվել է ճանաչել հրեաների ցեղասպանությունը եւ ազատվել է աշխատանքից
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցների մեկի տնօրեն Վիլյամ Լաթսոնը հրաժարվել է ճանաչել հրեական Հոլոքոսթը, ինչի պատճառով նրան ազատել են աշխատանքից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, դեռ անցյալ տարի տնօրենին նամակ է եկել, որով հարցրել են, թե ինչպես են դպրոցում երեխաներին ներկայացվում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հրեաների հանդեպ իրականացված զանգվածային ոչնչացման մասին թեմաները։ Լաթսոնն էլ ասել է, որ ինքը չի կարող հավաստի ասել, թե դա պատմական հստակ փաստ է, թե ոչ, սակայն այն այդպիսին կարծում են։ Արդյունքում էլ նրան հորդորել են այցելել Հոլոքոսթի թանգարան, իսկ կարճ ժամանակ անց ազատել զգաղեցրած պաշտոնից։
