Արդյունավետ մեթոդ՝ ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու համար
Գեղեցիկ նստատեղը յուրաքանչյուր կնոջ երազանքն է, սակայն այդ երազանքին հասնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 վարժություն, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքի: Պարզապես հարկավոր է օրական 15 րոպե տրամադրել այս վարժությունների համալիրին:
1. Մարզում է ազդրերն ու նստատեղը
Ծնկի իջնել և ձեռքերով հենվել հատակին: Մեջքը ուղիղ պահել, ծունկը ծալել և բարձրացնել վերև այնպես, որ այն լինի ազդրի բարձրությանը հավասար: Այնուհետև բարձրացնել ուղղված աջ ոտքը՝ գլուխը մի փոքր աջ թեքելով: Այս ամենից հետո ծալել ծունկը, կրկնել վարժությունը 15 անգամ, այնուհետև փոխել ոտքը:
. Ծառ (մարզում է ազդրերն ու նստատեղը)
Ուղիղ կանգնել, ոտքերը միացնել, այնուհետև ծալել աջ ծունկը և մի փոքր կողք տանել: Աջ ձեռքը պետք է ձգված և կողք պարզված լինի, իսկ ձախը՝ վերև: Ձեռքերի դիրքն անփոփոխ պահած մի փոքր խոնարհվել ու ոտքը ձգել այնպես, որ ձեռքն ու ոտքը ուղիղ գիծ կազմեն: Վերադառնալ սկզբնական դիրք և կրկնել վարժությունը 15 անգամ, այնուհետև փոխել ոտքը:

3. Կենդանի քանդակ (մարզում է ազդրերն ու նստատեղը)
Կանգնել, ոտքերը միացնել և մի փոքր ծալել: Ձեռքերը դնել ձախ ոտքի վրա, աջ ոտքը բարձրացնել՝ առանց ոտնաթաթը հատակից հեռացնելու: Առանց մարմնի դիրքը փոխելու՝ աջ ոտքը ձգել կողք: Վերադառնալ սկզբնական դիրք, այնուհետև կրկնել վարժությունը 10 անգամ և փոխել ոտքը:

4. Պլիե (մարզում է նստատեղն ու սրունքները)
Կանգնել՝ կրունկները միացրած, իսկ ոտնաթաթերը 45 աստիճան անկյան տակ բացած: Ձեռքերը դնել ազդրերին, ծնկները մի փոքր ծալել, այնուհետև կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի կրունկները կտրվեն հատակից: Կանգնել այս դիրքով 5 վայրկյան, որից հետո վերադառնալ սկզբնական դիրք և կրկնել վարժությունը 15 անգամ:

. Ալմաստ (մարզում է նստատեղն ու ազդրերի ներքին հատվածը)
Պառկել մեջքի վրա, ոտքերն ուղղել, կրունկները միացնել (ոտնաթաթերը բացել 45 աստիճան անկյան տակ) ու վերև բարձրացնել: Ծնկները ծալել, ոտնաթաթերը միացնել և հնարավորինս լայն բացել ոտքերը: Կրկնել վարժությունը 15 անգամ:

Այս պարզ վարժություններն ամեն օր կատարելու դեպքում կարելի է հիանալի արդյունքի հասնել: Օրական ընդամենը մի քանի րոպե մարզվելը կօգնի ձեռք բերել գեղեցիկ, ձիգ ու մարզված նստատեղ, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին:
