Ջեսիկա Բիլը Ջասթին Թիմբերլեյքի կերպարում, Սիարան՝ Բեյոնսեի. հոլիվուդյան զույգերի հելոուինյան լավագույն կերպարները (լուսանկարներ)
Այս տարի Հելոուինի տոնին Հոլիվուդի հայտնի զույգերն աչքի են ընկել վառ, տարբերվող ու հետաքրքիր կերպարներով:
Insider-ը ներկայացնում է հոլիվուդյան զույգերի հելոուինյան լավագույն կերպարները.
Ջեսիկա Բիլը՝ Ջասթին Թիմբերլեյքի «1990-ականների» կերպարով, Ջասթին Թիմբերլեյքը՝ որպես միկրոֆոն

Հաղորդավար ու դերասան Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի՝ The Tonight Show-ի ժամանակ հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Բիլը խոստովանել էր, որ ամուսնու նախկին՝ ’N Sync խմբի «մեծ սիրահար չի եղել»:
Իր մեղքը քավելու համար դերասանուհին այս տարվա հելոուինյան Casamigos Halloween party-ի համար ընտրել է ամուսնու «90-ականների» կերպարը:
Իր կերպարն ամբողջացնելու համար Բիլը կրել է խարտյաշ, գանգուր կեղծամ և նեղ ակնոց:
«Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ հեռուստատեսությամբ խոստովանում ես, որ չգիտես ’N Sync-ի երգերից ոչ մեկը, բայց ամուսնացած ես Ջասթին Թիմբերլեյքի հետ»,- Instagram-ում գրել է դերասանուհին:
Ջասթին Թիմբերլեյքն այս տարի հելոուինյան երեկույթին ներկայացել է «հսկա միկրոֆոնի» տեսքով:
Հոլզին և Էվան Փիթերսը՝ Սոնիի և Շերի կերպարներով
Երգչուհի Հոլզին և «Ամերիկյան սարսափ պատմություն» ֆիլմից հայտնի զուգընկեր Էվան Փիթերսն այս տարի ներկայացել են ամերիկյան դուետ՝ ամուսիններ Սոննի և Շեր Բոնոների կերպարներով:
Հոլզին հայկական արմատներով երգչուհի Շերի 70-ականների կերպարը ստանալու համար կրել է սև ու երկար կեղծամ, իսկ Էվանը՝ Սոնիի հայտնի բեղը:
Սիարան և Ռասսել Ուիլսոնը՝ Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկի՝ Բեյոնսեի և Jay-Z-ի կերպարներով
![]()
Երգչուհի Սիարան Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքն ու ֆուտբոլիստ ամուսինը՝ Ռասսել Ուիլսոնը, հանդես են եկել զույգի APES**T տեսահոլովակի կերպարներով:
Ի լրումն Բեյոնսեի և ամուսնու վարդագույն և երկնագույն կոստյումների՝ զույգն ուշադրություն է դարձրել նաև տեսահոլովակում առկա այլ մանրամասներին:
Սակայն ի տարբերություն Բեյոնսեի և Jay-Z-ի, որոնք տեսահոլովակի վերջում շրջվում են դեպի Մեգան Մարքլի՝ պատից կախված լուսանկարը, Սիարան և ամուսինը շրջվում են դեպի Բարաք և Միշել Օբամաների լուսանկարը:
Մայլի Սայրուսը և Քոդի Սիմփսոնը՝ հայտնի երաժշտի և նրա սիրելիի կերպարներով
![]()
Երգիչներ Մայլի Սայրուսը և Քոդի Սիմփսոնը Հելոուինին հանդես են եկել հայտնի երաժիշտ Բիլի Այդոլի և նրա սիրելիի՝ պարուհի Փերրի Լիսթերի կերպարներով: Զույգը կրել է սև զգեստներ, իսկ Մայլին պարուհու կերպարը ստանալու համար նույնիսկ կեղծամ է կրել:
Եվս մի հայտնի զույգ, որը, ճիշտ է, սիրային զույգ չի պատկերում, սակայն վերստեղծել է ուշագրավ միջադեպի տեսարանը.
Նինա Դոբրևն ընկերուհու՝ Լեյն Չիկի հետ վերստեղծել է այս տարվա մոդելային ցուցադրության ամենատպավորիչ տեսարաններից մեկը
Բուլղարացի-կանադացի դերասանուհի և մոդել Նինա Դոբրևն այս տարվա Հելուինի համար ընտրել է ֆրանսիացի երգիծաբան և YouTube-յան բլոգեր Մարի Բենոլիելի կերպարը:
Անցյալ ամիս Chanel նորաձևության տան ցուցադրության ժամանակ բլոգերը բեմ էր բարձրացել և սկսել էր քայլել մոդելների հետ` հայտնվելով լուսանկարիչների տեսախցիկների օբյեկտիվում:
Դոբրևի ընկերուհին հանդես է եկել մոդել Ջիջի Հադիդի դերում, որը, կնոջ բեմ դուրս գալու ժամանակ, քայլում էր պոդիումով:

