5 պարզ ու արդյունավետ բնական միջոց պեպեններից ազատվելու համար

Պեպենները սովորաբար պայմանավորված չեն լինում առողջական լուրջ խնդիրներով, սակայն հաճախ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից: Որպես կանոն այս պիգմենտային հետքերն առաջանում են արևի ազդեցության հետևանքով, սակայն կարող են ի հայտ գալ նաև հղիության կամ հորմոնալ փոփոխությունների դեպքում: Բացի այդ, կան մարդիկ, որոնք ունեն գենետիկ հակվածություն, ուստի պեպենների ի հայտ գալը նրանց դեպքում բնական երևույթ է:

Պեպեններից խուսափելու լավագույն միջոցն արևից հնարավորինս պաշտպանվելն է: Սակայն արևից բացի պեպենների առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հորմոնալ փոփոխությունները, ուստի հարկավոր են նաև դրանց դեմ պայքարի այլ միջոցներ:

Բարեբախտաբար գոյություն ունեն բազում արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են հավասարեցնել մաշկի գույնն ու գունաբացել պիգմենտային հետքերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:

Վարունգով տոնիկ

Վարունգը շատ օգտակար է մաշկի համար և օգնում է արդյունավետ կերպով գունաբացել այն ու ազատվել պեպեններից: Տոնիկը պատրաստելու համար հարկավոր է 2-3 գդալ վարունգի սերմերին կամ մանրացրած վարունգին ավելացնել 250 մլ օղի (կամ ջրով խառնած սպիրտ), թրմել 24 ժամ, այնուհետև օգտագործել մաշկը պարբերաբար մաքրելու համար: Այս տոնիկը խորհուրդ չի տրվում կիրառել չոր մաշկի դեպքում, սակայն այն լավագույն լուծումը կլինի յուղոտ մաշկի դեպքում:

Կիտրոնով ու ձվի սպիտակուցով դիմակ

Շատ արդյունավետ գունաբացող միջոց է նաև կիտրոնով ու սպիտակուցով դիմակը: Հարկավոր է մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութն ավելացնել մեկ ձվի սպիտակուցին, լավ խառնել ու քսել մաշկին: Թողնել 20 րոպե այնուհետև լվացվել սառը ջրով: Այս պրոցեդուրան կարելի է է կրկնել շաբաթական առավելագույնը 2 անգամ:

Կանաչ թեյ

Մաշկի համար շատ օգտակար միջոց է նաև կանաչ թեյը: Այն կարելի է թրմել, այնուհետև թուրմը սառեցնել սառույցի կաղապարների մեջ և ստացված սառույցի կտորներն օգտագործել ամեն առավոտ մաշկը մերսելու համար: Կանաչ թեյը տոնուս է հաղորդում մաշկին և գունաբացում է՝ ազատելով պեպեններից ու պիգմենտային հետքերից:

Մաղադանոս

Եվս մի հասանելի, պարզ ու արդյունավետ միջոց է մաղադանոսը: Պարզապես հարկավոր է խառնել մեկ ճաշի գդալ մանրացրած մաղադանոսն ու մեղրը, այնուհետև քսել խառնուրդը մաշկին, թողնել 45 րոպե և լվացվել սառը ջրով:

Կանթնամթերք

Մաշկը գունաբացող ու պեպեններից ազատող ամենաարդյունավետ միջոցների շարքին է դասվում նաև կաթնամթերքը: Հատկապես օգտակար է կոսմետիկ կավի և կեֆիրի խառնուրդը, որը հարկավոր է քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել նախ գոլ, ապա սառը ջրով:

Share This