Թուրքիան Ռուսաստանին է հանձնել սիրիացի 18 գերեվարված զինվորի
Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի, որոնք թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում։
Այս մասին տեղեկացնում է nupel.net կայքը՝ նշելով, որ Սիրիայի կառավարական բանակի զինվորները գերեվարվել էին հոկտեմբեր 29-ին՝ Թիլ Թեմիր բնակավայրի մատակայքում:
Այժմ զինվորները տեղափոխել են Սիրիայի Կամիշլի քաղաքի օդանավակայան։
Հիշեցնենք, որ այսօր ռուսական ռազմական ոստիկանությունը ուղևորվել է թուրքերի հետ առաջին համատեղ պարեկային հսկողությունն իրականացնելու Սիրիայի հյուսիսում: Պարեկային ավտոշարասյունը բաղկացած է եղել 5 ռուսական և 4 թուրքական զրահապատ մեքենաներից:
