2 ցմահ դատապարտյալ կիսափակից տեղափոխվել են կիսաբաց ՔԿՀ.նախարար
«Այսօր երկու ցմահ դատապարտյալ կիսափակ ռեժմի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի հիմնարկ: Երկու ցմահ դատապարտյալ հենց այս`«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվել են Սևան քրեակատարողական հիմնարկ: Նրանցից մեկը Արսեն Արծրունին է, մյուսը՝ Աշոտ Մանուկյանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով այսօր այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
