Թաքուն կերպով քաղաքացուն դատել են ու կալանք դրել գույքի վրա
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հասմիկ Վիրաբյանի՝ գումարի բռնագանձնման պահանջով։ Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացվել է այս տարվա հուլիսի 17-ին, վարույթ ընդունվել հուլիսի 25-ին։ Գործը գտնվում է դատավոր Իվան Բաղմանյանի վարույթում։ Ուշագրավ է այն, որ Հասմիկ Վիրաբյանը որեւէ կերպ չի ծանուցվել որ իր վրա կա գումարի բռնագանձման հետ կապված դատական գործ, կամ որ իր հանդեպ գույքի վրա կալանք սահմանելու որոշում է կայացվել, ու իմացել է փաստաթղթային գործառնություն իրականացնելիս։ Սա չափազանց հետաքրքիր է, որ մարդու հանդեպ դատական գործ են հարուցում ու արգելանք դնում գույքի նկատմամբ, չափազանց թաքուն կերպով

