Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ։

«Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարի շարունակ հարաբերությունների բացակայությունից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր:  Շնորհավորում եմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և  ՀՀ դիվանագիտական անձնակազմին:

Քաղաքական ու տնտեսական հարթություններում երկխոսության մեկնարկը լավ հիմք է արաբական և իսլամական աշխարհում ծանրակշիռ ու առանցքային դերակատարություն ունեցող այդ երկրի հետ ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու և փոխշահավետ գործընկերություն զարգացնելու համար:

Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հարաբերությունների ձևավորման ակունքում, և որ 2021թ. հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իմ այցով մեկնարկած միջպետական երկխոսությունը տալիս է իր էական  արդյունքները»,-ասված է նրա տարածած հայտարարության մեջ։

Share This