Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել 18 գերեվարված սիրիացի զինվորների
Թուրքիան հայտարարել է 18 գերեվարված սիրիացի զինվորներին Ռուսաստանին հանձնելու մասին: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Սիրիացի զինվորականները գերի էին ընկել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս Ալ Այն բնակավայրում, որի շրջանում հերթապահություն են իրականացնում թուրք զինվորականները։ Նրանց գերեվարման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 29-ին։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ գերի ընկած 18 սիրիացի զինվորներին ռուսական կողմին փոխանցելու հարցի վերաբերյալ։ Նշվում էր, որ գերիներից երկուսը վիրավոր էին և ստացել են համապատասխան բժշկական օգնություն:
