Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Պուտինից` նրան անվանելով եղբայր
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան եղբայր անվանել: Այս մասին հայտնում է life.ru-ն:
«Շատ շնորհակալ եմ իմ եղբայր Վլադիմիր Պուտինից` Ռուսաստանի նախագահից շնորհավորանքների և ներդրումների, տեխնոլոգիաների, գիտական և արդյունաբերական զարգացման ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակման համար, որոնք կլինեն ի շահ մեր ժողովուրդների»,- գրել է Մորալեսը:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի բարձրագույն ընտրական դատարանի վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող նախագահ Էվո Մորալեսը հաղթել է ընտրությունների առաջին փուլում: Մորալեսը հավաքել է ձայների 47,07%-ը, իսկ նրա մրցակից Կառլոս Մեսան՝ 36,51%-ը:
Ձայների հաշվարկը քննադատվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Ամերիկյան պետությունների կազմակերպության կողմից, որոնք ընտրություններին մասնակցում էին դիտորդի կարգավիճակով: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը կոչ է արել երկրորդ փուլ անցկացնել:
Բոլիվիայի մի շարք քաղաքներում քվեների հաշվարկի ժամանակ ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են անկարգությունների: Ցուցարարներն այրել են Բարձրագույն ընտրական դատարանի տարածքային մասնաճյուղերը: Հայտնի է 8 տուժածի մասին:
