Կուրսկի բնակչուհի Լիանա Տարասյանը հաղթել է <<Ազգերի գավաթ>> բռնքամարտի միջազգային մրցաշարում
Կուրսկի բնակչուհի Լիանա Տարասյանը հաղթել է «Ազգերի գավաթ» բռնքամարտի միջազգային մրցաշարում Կուրսկի բնակչուհի Լիանա Տարասյանը «Ազգերի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաղթել է։ Առաջնությունն անցկացվում է Սերբիայում։ Նրա հաղթանակի շնորհիվ ռուսական թիմը թիմային կազմում գրավել է առաջին տեղը։ Լիանան երկու հաջող մենամարտ է անցկացրել, եւ առաջին մարտը սկսելուց կարճ ժամանակ անց, իր մրցակցուհուն նոկաուտով է ճանապարհել, ով եղել է Հունգարիայից։ Եզրափակչում հանդիպել է հայրենակցուհու հետ, սակայն երրորդ տուրիարդյունքը եղել է 5։0 հօգուտ Լիանայի։ Բացի ոսկե մեդալից, Լիանայի մարտը նաեւ բարձր են գնահատել մրցավարները եւ նա մրցանակ է ստացել նաեւ «Լավագույն տեխնիկա ցուցադրելու համար»։

