Նետվեցի դեպի ազգային ժողով, մարդկանց հսկայական կուտակում էր
«Նետվեցի դեպի ազգային ժողով, մարդկանց հսկայական կուտակում էր: Որտեղ մոտեցա` չթողեցին անցնեմ: Տեսնում եմ մարդկանց` ինձ վրա հառած աչքերը(ըստ երևույթին, նրանք արդեն ինչ-որ բան գիտեին, բայց ինձ չէին ասում): Վազեցի տուն` գուցե հեռուստացույցից ինչ-որ բան իմանամ: Մեխվեցի էկրանին, պարբերաբար անցնելով հույսից հուսահատության, և հակառակը, այդպես` մինչև երեկո, երբ մոսկովյան հաղորդավարը, սպանելով իմ հույսերի վերջին կաթիլը` արտասանեց ճակատագրական բառերը. «Ցավոք,«Միասնության» երկու առաջնորդները`Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը սպանված են»:
Հետո ցավը: Ոչ գիտակցության կորուստ, որ օգնում է մի պահ մոռանալ ամեն ինչ, ոչ տաք, թեթևացնող արցունքներ, միայն անտանելի, հոգիդ ծվացող ցավ… երբ երիկնքը փուլ է գալիս գլխիդ, երբ կորցնում ես քո հենակետը, երբ մեկ ակնթարթում խամրում են աշխարհի բոլոր գույները, երբ ցանկանում ես գլուխդ պատին խփել, երբ ուզում ես պատշգամբից ցած նետվել, սակայն ինչ-որ տեղ գիտակցությանս խորքերում հնչում են` երեխաներս… երեխաներս…»
https://www.facebook.com/KarenDemirchyan1932/videos/2337681326354613/
Ռիմա Դեմիրճյան
