Կառավարության այսօրվա նիստում փաստաբան Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։

Նա թե՛ նիստում, թե՛ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզի խնդիրներին ծանոթ է հանրային տեղեկատվության աղբյուրներից, պաշտոնական կայքերից և փաստացի աղբյուրներից։Հարցին, թե ո՞րն է լինելու առաջին խնդիրը, որը լուծելու է, Գրիգորյանն ասաց, որ առաջինը հրատապ ինտեգրվելու է աշխատանքային գործունեության մեջ:
Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե մի փոքր տարօրինա՞կ չէ, որ նորանշանակ մարզպետը մարզի խնդիրներին ծանոթանում է կայքերից, Արարատ Գրիգորյանն ասաց․ «Նաև ես ավելացրի, որ փաստացի տեղում իրավիճակից։ Իմ հարցը երևի լավ չլսվեց կամ լսվեց, Դուք չլսեցիք, հստակեցնեմ հետևյալը՝ մարզի խնդիրներին, նախնական բոլոր խնդիրներին, ոչ միայն խնդիրներին, մարզում տեղի

ունեցող իրավիճակին ծանոթացել եմ պաշտոնական կայքերից, բոլոր հանրամատչելի տեղեկատվության աղբյուրներից, իրավական աղբյուրներից, ինչպես նաև փաստացի իրականությունից, այսինքն՝ փաստացի տեղում իրավիճակների ուսումնասիրությունից»։

Իսս ի՞նչ խնդիրներ է հայտնաբերել այդ ուսումնասիրության արդյունքում, կամ պաշտոնական կայքերում օրինակ, ի՞նչ խնդիրներ են մատնանշվել, նորանշանակ մարզպետը դժվարացավ պատասխանել․ «Հայտնաբերել չի կարելի ասել՝ հայտնաբերվել են, ես չեմ ցանկանա հիմա դրա մասին ձեր հետ խոսել, որովհետև նոր եմ նշանակվել, դեռևս առիթներ կլինեն ավելի մանրամասն էդ խնդիրների վերաբերյալ խոսելու և լուծումներ առաջարկելու»։

