ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է սահմանազատման հարցով հրատապ քննարկում անցկացնելու հարցը

Հայաստանի ԱԺ-ն, այսօր՝ ապրիլի 9-ին, գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում ընդգրկված է 25 հարց, այդ թվում ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որը կքննարկվի ապրիլի 10-ին օրվա առաջին հիմնական նիստում:

Բացի այդ, օրակարգում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որի նախաձեռնողը ընդդիմադիր խմբակցություններն են: Այս հարցի քննարկումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 9-ին, օրվա երրորդ հիմնական նիստում:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

–              «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»,

–              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին,

–              «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Share This