Տխուր է, որ կառավարության նիստերը լուսաբանող լրագրողները մարզերից լրիվ անտեղյակ են…

Տխուր է, որ կառավարության նիստերը լուսաբանող լրագրողները մարզերից լրիվ անտեղյակ են… այնքան անտեղյակ ,որ Գեղարքունիքի մարզպետին տալիս են վեց ամիս հնության հարց ,իսկ Սյունիքի մարզպետին տաս տարի հնության:
Այնինչ մարզերում այնքան հարցեր կան, այնքան թերություններ…
Հարցնեիք Գեղարքունիքի մարզպետին ,թե չորս չափից դուրս խելացի օգնականից ու խորհրդականից քանի°սն է խորհուրդ տվել ,որ մարզպետին հարիր չէ շրջապատի մեջ պաչիկով բարևելը :
Հարցնեիք ,ո°նց ստացվեց ,որ աչք փակեցինք փոխմարզպետի բանակում չծառայալելու պատճառաբանության վրա ,,,
Հարցնեիք ,ինչպե°ս ստացվեց ,որ երբ Արմինեն Դրախտիկի դպրոցի գոմ հիշեցնող դասասենյակը նկարել էր ու ֆբ-ում դրել ,չէր ալարել ու Մարտունու դպրոցներից մեկի երկաթյա դոմիկ ուսուցչանոցն էր դրել , բայց ԿԳՄՍ նախարարին ի հակադրում չէր ասել , բա տրանսգենդերի մասին ֆիլմի համար կարելի է այդքան գումար ծախսի մի պետություն,որի դպրոցները կիսավեր վիճակում են:
Հարցնեիք Սևան ազգային պարկից ի°նչ կա….
Հարցնեիք ,բա մարզի կրթության ոլորտում ի°նչ հեղափոխություն եք արել …
Ու էդպես լիքը հարցեր հնչեցնեիք…. որոնց մասին ես ու ինքը հաճախ ենք խոսում , ուղղակի անկռիվ ու անխռով խոսում ….

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )