ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Թատերական արվեստի հարգարժան գործիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առիթով։
Մեր թատրոնն ավելի քան 2000-ամյա պատմություն ունի, որի ընթացքում Հայ բեմը թատերարվեստի համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել և Գյումրին այդ գունապնակում իր առանձակի գույն է միշտ ունեցել:

Թատրոնը եղել և մնում է բոլորիս աշխարհայացքի և մշակութային կյանքի հարստացման ամենաազդեցիկ միջավայրը, իր առանձնահատուկ ու խիստ կարևոր տեղը զբաղեցրել մեզանից յուրաքանչյուրի կյանքում:

Օրն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի և շնորհակալության խոսքը հղելու թատերարվեստի բոլոր գործիչներին, բոլոր ժամանակների նվիրյալներին։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ իմ խոսքը հղել Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Մտորումների, Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնների և Երիտասարդական թատերախմբի անձնակազմերին. ահռելի է ձեր կատարած աշխատանքը, դուք ջանք ու եռանդ չեք խնայում այս կառույցների առավել հզորացման գործում։

Այսօր երեկոյան տեղի է ունենալու «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որին իրենց ներկայացումներով նոմինացված են նաև Գյումրու թատրոններն ու թատերախմբերը. մաղթում ենք հաջողություններ, սպասում արդյունքներին, ի մասնավորի՝ մրցանակներով վերադարձին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առիթով՝ մաղթում բոլորին քաջառողջություն, ստեղծագործական վերելքներ, նորանոր բեմադրություններ և լեփ–լեցուն դահլիճներ:

Share This