Շանթ Սարգսյանը արագ շախմատի Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթողն է

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը նվաճել է  Բուխարեստում անցկացված արագ շախմատի Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթողի կոչումը։

Շանթ Սարգսյանը չի կրել ոչ մի պարտություն, 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայ հաղորդմամբ, լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռուսլան Պոնոմարյով
3-րդ տեղ՝ ՄԳ Անտոն Կորոբով

Share This