Ո՞րն է Նիկոլ քո հայրենիք.էն որ չունի՞ Արցախ, Սյունիք
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը արդեն երկու շաբաթ է Հայաստանի հպարտ քաղաքացիներին ձեռքի ֆոլգայից սարքած քիփիլիկ մակետով փորձում է համոզել, որտեղ է վերջանում Հայաստանը ու որտեղ սկսվում Ադրբեջանը։Փաշինյանի ներկայացրած մակետը իր պատկերացրած հայրենիքն է առանց սահմանների, առանց Սյունիքի ու Արցախի։ Փողոցից իշխանության վարչախմբի ղեկավարի պատկերացումների մեջ Հայաստանը հայրենիքի մնացորդ է։ Սեպտեմբերին, երբ Արցախն ամբողջությամբ կապիտուլյացիայի ենթարկվեց, Փաշինյանը շատ բարձր մակարդակով հայտարարում էր, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը ծայրագավառ դառնա, բայց փաստորեն այսօր Հայաստանը ոչ միայն ծայրագավառ այլ նաև թուրքական վիլայեթ դառնալու շեմին է կանգնած։ Փաշինյանը ինքն է տարբեր առիթներով հայտարարել, որ պետություն ունենալը թանկ հաճույք է։Եթե ամփոփելիս լինենք, ապա Փաշինյանի համար կարևոր չէ, թե ինչ կարգավիճակ կունենա Հայաստանը, կարևորն այն է, որ ինքը չկորցնի իշխանությունը և բարձր մակարդակով կատարի այն բոլոր հրահանգները, որոնք ամենօրյա ռեժիմով ստանում է թուրք-ադրբեջանական բարեկամներից, որի դիմաց շարունակ է Հայաստանի կառավարման ղեկին մնալ։
